«Պարո՛ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես». Միքայել Մինասյանն արձագանքել է Բալասանյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Կարդացի Վիտալի Բալասանյանի նամակը:

Պարո՛ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես: Վերջին նախադասությունը չկար: Այն մասին, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են:

Դուք հայրենադավի հետույքում ծվարածի ձե՞ռքն եք ուզում բռնել:

Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւ մանկապարտեզ բացել:

Նիկոլիզմը մեր հայրենիքը ավերակ է դարձրել, նիկոլիզմի հիմքը հիշողության բացակայությունն է, այս անգամ չի ստացվելու փակել հիշողությսն դուռը: Ֆիքսեք հրապարակավ՝ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ»,- գրել է Միքայել Մինասյանը:

Ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ, անկախ իր քաղաքական հայացքներից և վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ, պահանջում է ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից, և եթե Արայիկ Հարությունյանը կիսում է իր մտահոգությունները, ապա իր պատրաստակամությունն է հայտնում լծվել պետականաշինության գործին: 

--00—ԼՄ