Հերիք է կառչեք աթոռից, զբաղվե՛ք դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն 22 օր է անցել «կապիտուլյացիայի» ստորագրման ակտի կնքումից, բայց «անմեղսունակների ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ։

Նույն անպատասխանատու վիճակն է նաեւ անհետ կորած զիվորների,սպաների ու կամավորների հարցում։

Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն ,զբաղված է իր աթոռը պահելով։

Հասարակությանը պետք է հայտարարվի,թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում եւ ինչ է արվում այդ կարեւորագույն խնդրի լուծման ուղղությամբ։

Հերիք է կառչեք աթոռից, զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն»։

--00—ԼՄ