Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը․ Արյան բանկ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

դոնոր

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը:
Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ
A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23»։

  --00—ՄՀ