Արյունալի պատերազմից, մսաղաղից հետո սահմաններ ապաշրջափակվե՞ն, անհնար է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ վարչպետի հրաժարականի պահանջով նոր ակցիաներ ու հանրահավքներ էլի են լինելու: 24News-ի հետ զրույցում նա կրկնեց՝ Փաշինյանի հրաժարականի օրակարգը հետ չի մղվել:

Մելքումյանն ահազանգ է հնչեցնում՝ Կոռնիձորը, Տեղը, Խնձորեսկն ու այլ գյուղեր կորցնում են համայնքապատկան հողերը, բացի այդ՝ անվտանգության հարց է առաջ գալիս: Հարց է տալիս՝ այդ գյուղերի բնակիչները ցանկանալո՞ւ են ապրել կրակի տակ:

Անդրադառնալով էկոնոմիկիայի նորանշանակ նախարարի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ նա խոսում է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունից ու ապաշրջափակումից, ԲՀԿ-աան պատգամավորը նշում է. «Արյունալի պատերազմից, մսաղաղից հետո սահմաններ ապաշրջափակվե՞ն, անհնար է: Ադրբեջանցու հետ միմյանց ժպտալն ու առևտուր անելն աբսուրդ, հանցագործ մոտեցում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ