Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու, որևէ մեղադրանք չի առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴաշնակցության անդամ լինելու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։

Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։

Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»:

--0--ԿԿ