Բինգյոլում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

երկրաշարժ

Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 2-ին` վաղ առավոտյան:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

  
--00—ՄՀ