Խնածախում, Այգեստանում և Ստեփանակերտում չպայթած զինամթերքի վնասազերծում կիրականացվի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

ականներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառակությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում:

Եւս մեկ անգամ հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Ցանկացած զենք զինամթերք հայտնաբերելիս, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն:
  
--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս