Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանը որևէ այլընտրանք չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արցախ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակման իր որոշումը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

--0--ԿԿ