ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 25 345 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբը։
Մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ 589 մարդ, ապաքինվել է 26 882 պացիենտ։
Ընդհանուր առամամբ՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 347 401 դեպք։ 1 830 349 մարդ ապաքինվել է, 41 053-ը՝ մահացել։
--00—ՄՀ