Դմիտրի Պեսկովը՝ ԼՂ-ում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին լուրերին: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը, Պեսկովը նշել է.

«Ռուսաց լեզուն օգտագործվում է և Ղարաբաղում, և Հայաստանում, և Ադրբեջանում, նաև աշխարհի մի շարք երկրներում: Ռուսաց լեզուն կիրառվում է, քանի որ այն շփման համար հարմար լեզու է: Մենք դա ողջունում ենք և մեր խնդիրն ենք համարում ռուսաց լեզվի տարածումը: Սա փաստացի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Ռուսաց լեզվին պաշտոնապես կարգավիճակ տալու հարցը ցանկացած երկրի ներքին խնդիրն է, խոսքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի մասին է»:

--00--ԱԹ