ԱԱԾ-ն ինչո՞ւ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

արփին.

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՝ Ազգային անվտանգության ծառայությունը ինչո՞ւ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում։ Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավո՞րն եք։

Դուք չհասկացա՞ք, որ ձեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելն է։ Իսկ դրա մեջ մտնում է ընտանիքապետության հիվանդագին մտքերը ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ չարտացոլելը։ Հա՛, ու ձայնը փոխեք։ Մենք օրիգինալին ենք սովորել։ Հիստերիկ ճղճղոց էլի։

Մեկ էլ օրիգինալի բանակից թռած լինելն էլ գրեք»։

--00—ԼՄ