Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին սպասում է մեր հանրությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ , այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:

Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս