Պուտինը մեզնից լավ գիտի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու նրա քաղաքական ապագան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

«Երկու առանցքային հանգամանք Պուտինի ելույթի մասին
Նախ, ի՞նչ ասաց ՌԴ նախագահը "Наша задача - поддержать премьер-министра Пашиняна и его команду с тем, чтобы наладить мирную жизнь и добиться исполнения всех принятых решений"․»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Առաջին

Առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի ելքով կողմերից և ոչ մեկը բավարարված չէ։ Ըստ էության, Ադրբեջանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, թուրքական խոշոր բանակը կանգնած է Իգդիրում։ Սա առաջին հերթին ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի պարտավորություններից չխուսափի։ Ճնշում է նաև Ռուսաստանի վրա, որ իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մինչև վերջ իրականացվի։ Իր հերթին Ռուսաստանը զինված ուժեր է կենտրոնացնում Հայաստանում և Արցախում։ Սա դեռևս շարունակվող գործընթաց է։ Ավելին, մենք դեռ չգիտենք թե էլ ինչ է Նիկոլ Փաշինյանը պարտավորվել հանձնել և ում։ Կա մի կարևոր հանգամանք։ Քանի դեռ այս բոլոր պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, Նիկոլի գնալը ընդամենը բարդացնելու է Ռուսաստանի գործը՝ որպես միջնորդ։ Ընդամենը։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Նիկոլը մնա: Ով էլ հիմա գա, Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից չի խորշելու։ Փորձելու է համոզել, բանակցել, մի բան պակաս տալ, մի բան ավել պահել։ Սա իհարկե լրացուցիչ գլխացավանք է համաձայնության տակ ստորագրածների համար, բայց մեզ համար շանս է։

Երկրորդ

1. Պուտինը ունի պետական մտածելակերպ։

2. Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Հայաստանը, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունը։

3. Ռուսաստանը երբեք չի ողջունում արտաքին միջամտություն որևէ պետության ներքին գործերի մեջ։

4. Պուտինը երբեք ոչ մի երկրի ղեկավարի չի մեղադրում դավաճան լինելու մեջ։

5. Պուտինը մեզանից լավ գիտի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու նրա քաղաքական ապագան։
Եվս մեկ անգամ մեջբերեմ ՌԴ նախագահի խոսքը և անցնենք առաջ․ "Наша задача - поддержать премьер-министра Пашиняна и его команду с тем, чтобы наладить мирную жизнь и добиться исполнения всех принятых решений"․»,-գրել է միջազգայնագետը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս