Հավաք, գործադուլ անելու, ինչպես նաև ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմի արգելքները վերացվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հանրահավաք

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը և այլ սահմանափակումները հանվում են:

«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,-գրել է Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ԼՂ-ում սկսված պատերազմից հետո, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, որը ենթադրում էր նաև հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու արգելք:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս