ՌԴ ֆինանսավորմամբ մեկնարկում է ՀՀ մարզերին աջակցության՝ 1,7 մլն ԱՄՆ դոլար բյուջեով ծրագիր

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Դեսպանություն

2020 թ. դեկտեմբերին ՌԴ ֆինանսավորմամբ նախատեսվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նոր՝ «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում ու հզորացում» ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ծրագրի բյուջեն հաշվարկված է երեք տարվա համար, ընդհանուր առմամբ այն կազմում է 1,7 մլն ԱՄՆ դոլար: 

Նոր ծրագրի հիմնական նպատակն է մարզերին աջակցել կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: ՄԱԿ-ի կառույցների կողմից, ՌԴ ֆինանսական աջակցությամբ, իրականացվում են մի շարք ծրագրեր: Աջակցության գործող ծրագրերի ընդհանուր ծավալը ավելի քան 55 մլն ԱՄՆ դոլար է:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր. կորոնավիրուսային վարակի համատեքստում գործող ուսումնական տարում գրեթե 100 հազար աշակերտներ կստանան սննդի փաթեթներ: 2019 -ին սկսվել է այս նախաձեռնության չորրորդ փուլը, որ նախատեսված է իրականացնել մինչև 2023 թ., և որի իրականացման համար նախատեսված է 18 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ այս ծրագրի իրականացմանը ՌԴ կողմից հատկացվել է 25 մլն ԱՄՆ դոլար: 

«Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ինկլյուզիվ տնտեսական զարգացմանն աջակցության» ծրագիր, որ նախատեսված է իրականացնել մինչև 2022 թ.: Այս նախաձեռնության իրականացման համար առանձնացվել է 2,8 մլն ԱՄՆ դոլար:

«Հայաստանում արտահանմանն ուղղված արդյունաբերության մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկաների ընդլայնման միջոցով»: Այս ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2,2 մլն ԱՄՆ դոլար:

Սահմանափակ հնարավորություններով անձանց համար հիմնարար ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացման ծրագիր, որ հաշվարկված է մինչև 2022 թ.: Ընդհանուր բյուջեն 3 մլն ԱՄՆ դոլար:

2012 թվականից գործում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական օգնության ծրագիր»-ը (երկարաձգվել է մինչև 2021թ.): 2019-2021 թթ. ծրագրի երրորդ փուլի համար հատկացվել է 1,2 մլն ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ ՌԴ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 67 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրերի ցանկն ամբողջությամբ՝ այստեղ

--00--ԱԹ