Մանդատը մենք չենք վաստակել, պետք է անկեղծ լինել, բայց գործընկերներիս չեմ մեղադրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր՝ խմբակցությունը լքած կամ մանդատը վայր դրած գործընկերներին չի մեղադրում, բայցև նշում է, որ ինքն, օրինակ, միանգամից մանդատը վայր կդներ: 24News-ի հետ զրույցում անկեղծորեն նշում է՝ մանդատն ինքնուրույն չեն վաստակել:

«Պետք է անկեղծ լինել ու խոստովանել դա»,- հավելում է նա:

Պատգամավորը ցավով է արձանագրում, որ այս պահին քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա չկա, ու այն ոչ թե անհատի, այլ գաղափարի շուրջը պետք է լինի: «Վտանգը ոչ թե քաղաքական ուժերի, այլ ազգի գլխին է կախված, հետևաբար պետք է հարթել սուր անկյունները»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ