Քելբաջարից հետո Բաքվի ճանապարհը բաց էր. հետախուզության հիմնադրի հիշողությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 24News

1994 թվականին Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը կնքելիս Հայաստանը պետք է հստակ առաջադրեր կետ այն մասին, որ այդ երկիրը տարածքային պահանջ չունի, փաստաթուղթը կնքում է այն սահմանագծով, որն առկա է այդ պահին։ 24TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմական հետախուզության և ռազմական հակահետախուզության հիմնադիր, լեգենդար գնդապետ Իվան Ղուկասովը։

Նրա խոսքով՝ հնարավորություն կար ազատագրելու մեր պատմական հայրենիքի այլ տարածքներ։

«Քելբաջարից հետո Բաքվի ճանապարհը բաց էր»,- հիշում է հետախուզության հիմնադիրը։

Արցախում տեղի ունեցած իրադարձությունները՝ տարիների հեռվից, ինչպես նաև հայաստանյան իրականության մասին գրավիչ բացահայտումներ. Իվան Ղուկասովի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք ներկայացվող տեսանյութում։