Հրդեհ՝ Արին Բերդի կաթսայատներից մեկում. այրվել են շինության տանիքը, 2 հաստոց և աղբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 03:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։49-ին, մարվել՝ 05։38-ին։ Այրվել են արտադրամասի բակում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը  (20 քմ), 2 հաստոց և շինարարական աղբ (15 խմ)։

--00—ԼՄ