Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Հունան Պողոսյանը հրաժարականի մասին հայտարարել էր դեռ նոյեմբերի 30-ին՝ պատճառաբանելով, թե չկարողացավ և չի կարողանում հաշտվել այս իրողությունների հետ:

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 19-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո: 

--00—ԼՄ