Փոխոստիկանապետն առաջարկվում է հին նմուշի անձնագիր տալու վերջնաժամկետը 1 տարով երկարացնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին և նույնականացման քարտերի մասին օրենքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարացնել 1 տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: 

Ըստ փոխոստիկանապետի՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչև կենսաչափական տվյալներով անձնագրերի նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը անխափան ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

Արա Ֆիդանյանը նաև տեղեկացրել է, որ կենսաչափական անձնագրեր մատակարարող լեհական ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2017-ի հունվարի 1-ին, իսկ նոր մատակարարի հետ նոր պամանագիր դեռ չի կնքվել:
 

--00—ԼՄ