Սեփական դիմումիս համաձայն՝ ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից. Վիկտորյա Այդինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

վիկա

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։

Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։

Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։

Նշենք, որ Այդինյանը նշված պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 6-ին։

--00—ԼՄ