Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-նշվում է Ավինյանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Վահան Հունանյանը պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 15-ին:

--00—ԼՄ