Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ 7 կիլոգրամ թմրանյութերով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

ձերբակալություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել են 7 կիլոգրամ հերոին՝ շուրջ 2 միլիոն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դետեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Առանձնապես խոշխոր չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով ձերբակալված Է ՌԴ-ի քաղաքացի Ա.Ա.-ն՝ ծնված 1979 թվականին: (…) Ձեռնածանորցը խուզարկելիս ոստիկանությունն առգրավել Է 7 կիլգրամ հերոին: Առգրավված թմրամիջոցի արժեքը սեւ շուկայում կազմում Է շուրջ 2 միլիոն լարի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանցուն ձերբակալել են Լագոդեխ - Բակուրցիխե - Թբիլիսի ավտոմայրուղում՝ Արեւելյան Վրաստանում: Նա գնում Էր ավտոմոբիլով եւ ոստիկանության կողմից կանգնեցվել Է ստուգման համար: ՌԴ-ի քաղաքացուն սպառնում Է ութից մինչեւ 20 տարի ժամեկտով բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում

 --00—ՄՀ