Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դրել մանդատը․ նա պատգամավոր կդառնա

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

ավագանի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը ես վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ։ 

ԿԸՀ –ն հայտնել է, որ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։

 --00—ՄՀ