Փաշինյանը չընդունեց Պուտինի առաջարկը՝ վախենալով կորցնել իշխանությունը. Կեդմի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Փաշինյանի իշխանությունը թույլ էր. դա օբյեկտիվ է: Եվ հիմնական պատճառը, անկախ այն հանգամանքից, թե ինչ էր մտածում, կամ ի՞նչ էր ուզում, այն է, որ նա չընդունեց ՌԴ նախագահի առաջարկը: Նա վախ ուներ, որ կկորցնի իշխանությունը, որ Հայաստանի քաղաքական ուժերը կօգտվեն իրավիճակից և պաշտոնանկ կանեն, և այդ ժամանակ նա կկորցնի իր իշխամությունը»,- 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքական վերլուծաբան, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին։

Ըստ վերլուծաբանի՝ Նիկոլ Փաշինյանը չուներ քաղաքական փորձ և քաղաքական մտածելակերպ, նրա մոտեցումը լրագրողական էր:

«Ինչո՞ւ է Պուտինին հեշտ հասկանում Հայաստանի կամ այլ հանրապետության պետական խնդիրները, քանի որ նա ունի պետական մտածողություն»,-ասել է Յակով Կեդմինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ