Ադրբեջանցիները սպիտակ դրոշով փորձել են առաջ գալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հասարակական

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը 24News-ին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին հակառակորդի զինվորականները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին և փորձել դիրքային առումով հայկական կողմին հետ մղել։

«Պատճառաբանել են, թե այդ տարածքն իրենցն է, բայց, իհարկե, դա չի հաջողվել։ Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է, շատ հանգիստ ձևով քննարկել է այս հարցն ադրբեջանցիների հետ, ինքը տիրապետում է ադրբեջաներենին և այդպես խոսել, պայմանավորվել են»,-պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը բացատրել է, թե սահմանը որ հատվածով է անցնում, և հարցը լուծվել է, ոչ մի կոմֆլիկտ չի եղել։

--0--ԿԿ