Թշնամու զոհերի թիվը 2783 է, կա 100 անհետ կորած. Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ադրեջան

«ՌԻԱ Նովոսի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհվել է 2783 զինծառայող: Մարտերին մասնակցած ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած։ Այս պահին բուժվում է 1245 զինծառայող:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ հայկական կողմը կատարել է մոտ 2700 զինվորի դատաբժշկական փորձաքննություն: 

--00—ԼՄ