Վազգեն Մանուկյան․ նա է ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

17 կուսակցություններն այսօր ձևավորեցին «Հայրենիքի փրկության խորհուրդ», նաև հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուի անունը: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշում է կայացվել վարչապետի պաշտոնին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: 

Վանեցյանն ընդգծեց՝ Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել են իրեն առաջադրել։ Վերջինս, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ: Կուսակցության նախագահը նաև հայտնեց՝ վարչապետ ընտրվելու պարագայում Մանուկյանը որոշ ժամանակ անց՝ մեկ տարուց, պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի:

--0--ԿԿ