ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պահանջում են ԼՂ տարածքից դուրս բերել վարձկաններին

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Վերջիններս պահանջել են ԼՂ-ից անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին: 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նաև Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում կնքել երկարաժամկետ և հուսալի խաղաղության պայմանագիր: Հայտարարության մեջ ընդգծվում է ԼՂ-ում մարտերի կանխման հարցում ՌԴ երաշխիքների կարևորությունը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում օգտագործել կրակի դադարեցումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո երկարաժամկետ և ամուր խաղաղության համաձայնագրի կնքման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Երևանին և Բաքվին նաև կոչ են արել պայմաններ ապահովել` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների այցի համար` որ սկսվեն «առարկայական բանակցություններ` բոլոր չլուծված հարցերին համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան լուծումներ տալու շուրջ»:

--00--ԱԹ