Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Նաիրա Զոհրաբյան

Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռ քաղաքապետ Հայկ Մարության,  դեռ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվում ոստիկաններ»,- գրել է Զոհրաբյանը:

Այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Քաղաքացիները փակել են քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

--00--ԱՀ