Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց հայ ժողովրդի պաշտպանության ու ԼՂ ճանաչման մասին բանաձևը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ֆրանսիայի ԱԺ

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

 

--00--ԱԹ