Բերման է ենթարկվել ակցիայի 43 մասնակից. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ակցիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանում կայացած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ է տարվել 43 քաղաքացի: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։

--00