Քաղաքապետը տրամադրել է շտապօգնության մեքենաներ ոստիկաններին տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

մահ շտապ կորոնա

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքապետ Հայկ Մարությանը ապօրինի տրամադրել է շտապօգնության մեքենաները դավաճանին հավատարիմ ոստիկաններին ցույցի վայրեր տեղափոխելու համար»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  ևս անդրադարձել էր այս թեմային․

«Դեռ քաղաքապետ Հայկ Մարության,  դեռ Երևանի քաղաքապետարանի "Շտապբուժօգնություն" ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվում ոստիկաններ»։

--00--ԱՀ