Երկրին փող է պետք. Վազգեն Մանուկյանն ունի ներսի և դրսի կայացած մարդկանց աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո ստեղծվելիք ժամանակավոր կառավարությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Հայաստան պետք է կարողանա բերել ֆինանսական միջոցներ։ Այս մասին 24TV-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

«Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրվում է կոնսենսուսի արդյունքում, բոլոր կարող մարդիկ Հայաստանում և դրսում աջակցում են նրան։ Նա ի վիճակի է լինելու կարող մարդկանց օգնությամբ գումար բերել։ Շատ պարզ բան է, եթե հիմա Հայաստան մեծ գումար չմտավ, մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Դուք տեսնում եք դրամի արժեզրկում, բիզնեսի վատ վիճակը։ Պատերազմի արդյունքում կորցրել ենք, տարբեր գնահատականներով,զինտեխնիկայի գրեթե 80%-ը», - նշել է նա։ 

Ըստ Վանեցյանի, «այն մարդիկ, ովքեր, պարզ լեզվով ասած, իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, պետք է կարողանան իրենց կապերով, անձնական միջոցներով սատար կանգնել նոր իշխանությանը՝ Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ»։ 
Հարցին, թե արդյո՞ք Մանուկյանի թեկնածությունը քննարկվել է նաև նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ԱԱԾ նախկին տնօրենը նշեց. «Երեք նախագահների կողմից, իմ կարծիքով, կլինի հայտարարություն», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս