ԵՊՀ-ն չի ընդունելու թուրքական ծագման բանջարա-բոստանային կուլտուրայի բույսին՝ որպես ռեկտոր

 

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ ջան, որպես համալսարանական ուզում եմ հավաստիացնել, որ Երևանի պետական համալսարանը երբեք չի ընդունելու թուրքական ծագման բանջարա-բոստանային կուլտուրայի բույսին՝ դդումին որպես ռեկտոր:

Նրա մաքսիմումը ամբիոնի ասիստենտն է՝ բոլորի կողմից անտեսված ու մերժված:

Բացարձակ անհանգստանալու կարիք չկա, թող բախտը փորձի մոտենալ Համալսարանի մուտքին ու կփոշմանի իր լույս աշխարհ գալու համար»։

--00--ԱԹ