Շուշին տասնամյակներով կարող էինք պաշտպանել․ դավաճանությունը եղել է ղեկավարության մոտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանը  վստահ է, որ «Շուշին տասնամյակներով կարող էինք պաշտպանել, ղեկավարության մոտ դավաճանություն է եղել»։

Սեֆիլյանի համոզմամբ՝ սար ու ձորի տարբերություն է այս և 90-ականների պատերազմի միջև՝ դեռ այն ժամանակ էին կանխորոշում՝ ինչ է լինելու։ 

«26 տարի մսխել ենք, դրա համար էլ այս պատերազմը տանուլ ենք տվել։ Իշխանությունները չլսեցին մեր հորդորը, դրա համար հասանք այս իրավիճակին։ Մինչև վերջ Շուշիի բարձրավանդակից չենք իջել, եթե երկու օր էլ շարունակվեր, մենք Լիսագորից կազատագրեինք այն», - ասել է նա։ 

Սեֆիլյանն ասուլիսի ընթացքում նաև նշել է, որ աներևույթ կառույց է եղել, որն ամեն ինչ արել է, որ հայկական կողմը տանուլ տա։ 

«Նահանջից հրճվող մարդիկ կային, որովհետև հասկանում էին՝ այս ամենից հետո Փաշինյանը հրաժարական կտա։ Երկրի վարչապետը սխալվում է, երբ ասում է՝ սա էր միակ լուծումը․ այլ լուծում կար և մենք մի քանի տասնյակ տարիներ կարող էինք պաշտպանել Շուշին․ բնությունը տալիս էր մեզ այդ հնարավորությունը։ Դավաճանությունը եղել է քաղաքական ղեկավարության մոտ․ ժողովուրդը պատրաստ էր Սարդարապատին», - հայտնել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս