Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 150 հազարի շեմը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

կորոնավիրուս

Վրաստանն անցնում  է կորոնավիրուսի երկրորդ բռնկման միջով, այսօր վարակաբանները խոսել են 5068 նոր վարակվածի մասին:

Սա պանդեմիայից ի վեր վարակի ամենաբարձր ցուցանիշն է երկրում:  StopCov-ի տվյալներով` երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 704-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 126 904 է:

Վերջին մեկ օրում 38 մարդ մահացել է կորոնավիրուսի բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը 1 425 է: Վերջին օրում քովիդ-կլինիկաները լքել է 2 336 մարդ:

 --00—ՄՀ