Պետական եկամուտների ծրագրային ցուցանիշները շուրջ 40 մլրդ դրամով կգերակատարվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՊԵԿ

Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը` IOTA-ն, հրապարակել է հոդված Հայաստանում COVID-19-ի տնտեսական մարտահրավերների և հակազդման քայլերի վերաբերյալ։

Կորոնավիրուսի համավարակը անսպասելի մարտահրավեր նետեց ինչպես աշխարհին, այնպես էլ Հայաստանին: Առողջապահական ահռելի խնդիրներից բացի, ի հայտ եկան տնտեսական և սոցիալական խոչընդոտներ: Համավարակի պայմաններում հարկադիր անգործության մատնվեցին տնտեսության զգալի ճյուղեր` պետության համար ռիսկային դարձնելով հարկերի հավաքագրումը:

Այս իրավիճակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կարողացավ հարկային եկամուտների ապահովման դժվարին գործընթացում ճիշտ առաջնահերթություններ մշակել: Ձեռնարկված քայլերի արդյունքում կանխատեսվում է, որ պետական եկամուտների ծրագրային ցուցանիշները շուրջ 40 մլրդ դրամով կգերակատարվեն:

--00--ԱԹ