Հարցում՝ ԱԺ արտահերթի անելու մասին. հարցվածների 45,7%-ը կարծում է՝ կա կարիք, 14,3%-ը՝ չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ընտրություն

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցման վերջին արդյունքները:

Ըստ այդմ՝ հարցվածների 45,7 %-ը կարծում է՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա, 28,8 %-ը կարծում է՝ միանշանակ կա, 16,9 %-ը՝ ավելի շուտ կա, 14,3%-ը կարծում է՝ ավելի շուտ չկա արտահերթի կարիք, իսկ 27,2 %-ը կարծում է՝ միանշանակ կա, իսկ 12,8 %-ը դժվարացել է հարցին պատասխանել:

Հարցման շրջանակում պարզվել է, որ հարցված քաղաքացիների 36,8 %-ը կարծում է՝ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6 %-ը կողմ է, որ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5 %-ը դժվարացել է պատասխանել կառավարման համակարգի հետ կապված հարցին:

--00—ԼՄ