ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դարձել է սահմանամերձ՝ հակառակորդը բնակավայրից ընդամենը 600 մետրի վրա է տեղակայել իր ուժերը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը։
«Այս պայմաններում գյուղացիները չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, երևի բանակային գործով կզբաղվեն։ Գյուղում խուճապ կա, ես ինքս էլ եմ խուճապի մեջ, ուղղակի չեմ արտահայտվում»,-ասել է Խոզնավարի ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ