Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով աստիճանաբար կնվազի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին՝ մառախուղ։

--00—ԼՄ