Ի՞նչ է պետք` էկոնոմիկայի փոխնախարար դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

էկոնոմիկայինախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել նախարարի տեղակալի թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ: Փոխնախարարի թեկնածուներին ուղղվող պահանջներն են.

Անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտություններ

1 ) Կրթություն

2) Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով

3) Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով

4) Խորը վերլուծական ունակություններ

5) Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)

6) Քաղաքական հայացքների նկարագիր

7) Երեք հիմնական արժեքները

8) Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է

Հետաքրքրված թեկնածուները մինչև դեկտեմբերի 11-ը կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (ռեզյումե՝ հայերեն և անգլերեն) ուղարկել [email protected] էլ․ հասցեով։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս