ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոց կկիրառի ռուսական S-400-ներ գնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ԱՄՆ-ի  պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ  համակարգերի գնման պատճառով, գրում է ermenihaber.am-ը:

«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավելի սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, ով գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռք բերմանը»,- նշվում է նախագծում:

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019 թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս