ԼՂ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի հին բանաձևերով. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և որ ԼՂ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի հին բանաձևերով:

«Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը, ապա մեջ բերել այդ մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

«Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից», - հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ եռակողմ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը՝ մի քանի գյուղերից բացի:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս