Բերձորի տեղահանված բնակիչների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր. նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Բերձորի ու մյուս բոլոր համայնքների՝ իրենց կացարաններից տեղահանված բնակիչների համար աջակցության առանձին ծրագիր է նախատեսված: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Հարգելի հայրենակիցներ, կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։

Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Ավելի վաղ Բերձորի բնակիչները նամակ էին գրել ՀՀ կառավարությանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ մեջբերելով տեղահանված արցախցիների համար նախատեսվող սոցիալական ծրագրերը, որի ցանկում Բերձորի համար ոչինչ նախատեսված չէ:

«Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել»,-գրել էին բերձփրցիները:

Բաց նամակն առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս