Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի մասիսցիներ,

Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին:

Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը: Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանենք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը: Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:

Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված  համազգային հանրահավաքին»:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս