Թուրքիայում անհետացել են НТВ-ի լրագրողները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Թուրքիա

Թուրքիայում անհետացել են НТВ-ի լրագրողները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Լրագրողները ձերբակալումից հետո կապի դուրս չեն եկել: Հեռուստաընկերությունը ՌԴ ԱԳՆ-ի և Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հետ սերտ կապի մեջ է:

«Դեկտեմբերի 3-ի առավոտյան լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը խմբագրությանը տեղեկացրել են, որ Ստամբուլի մերձակայքում ձերբակալվել են: Դրանից հետո նրանց հետ կապն ընդհատվել է: Դեկտեմբերի 3-ին` մոսկովյան ժամանակով 21:00-ին Պետրուշկոն կարողացել է կարճ հաղորդագրություն ուղարկել, որում գրված էր. «Մեզ չգիտես ինչու դեռ պահում են այստեղ»: Դրանից հետո նրանք կապի դուրս չեն եկել, պատասխան զանգերի և նամակների չեն պատասխանել»,- տեղեկացնում են հեռուստաընկերությունից:

--00--ԱԹ