Ո՞վ է փրկել Ջալալ Հարությունյանի կյանքը. սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում եւ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում՝ տեղեկացնելով, որ լուսանկարում Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտն է, որը փրկել է Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի կյանքը, գրում է Yerkir.am-ը:

Ըստ սիրիացի լրագրողի՝ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

--00—ԼՄ