Վարչապետի աշխատակազմ աշխատանքի անցնելու մրցույթում «շաբաթվա օրերի մասին» հարց չկա. հերքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Լրատվականներից մեկում այսօր նյութ էր հրապարակել, որում ասվում էր, թե իբր վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու համար պետք է կարողանալ «դասավորել շաբաթվա օրերն ըստ հաջորդականության», գրում է Տեղեկատվական ստուգման կենտրոնը:

Խոսքը կառավարության կայքում հրապարակված վարչապետի աշխատակազմում գլխավոր մասնագետի հաստիքի համար հայտարարված մրցույթի մասին է։ Այն բաղկացած է երկու փուլից՝ թեստ և հարցազրույց։ Ինչպես կարելի է տեսնել հայտարության մեջ՝ անցկացվող մրցույթի հարցաշարը հրապարակված չէ և շաբաթվա օրերի հերթականության մասին հարց դրանում լինել չէր կարող։

Ինչ վերաբերում է հարցաշարի ձևանմուշին, որից էլ հավանաբար նյութի հեղինակը գտել է «շաբաթվա օրերի» մասին հարցը, ապա վարչապետի աշխատակազմի կադրերի վարչությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ այն իրենից ներկայացնում է ընդամենը հարցաշարի կառուցվածքի նկարագրություն։

Հարցերի ձևերն են՝ «Ճիշտ պատասխանի ընտրություն», «Այլընտրանքային ընտրություն», «Համապատասխանության որոշում», «Հաջորդականության որոշում»: Շաբաթվա օրերի հերթականության որոշումը ընդամենը օրինակ է։

Հարցաշարում ընդգրկված հարցերը հետևյալ բնագավառներից են՝

  • Աշխատանքային օրենսգիրք,
  • ՀՀ Սահմանադրություն,
  • Հանրային ծառայության մասին օրենք,
  • Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք,
  • Քաղաքացիական ծառայության մասին օրենք,
  • Ինֆորմատիկա, գրավոր խոսք և այլն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս