Ուշացման ժամանակաշրջանին հաջորդում է հետևանքների շրջանը․ Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News    

ջուլֆալակյան

Նրանք շարունակում են հավատարիմ մնալ իրենց տարօրինակ վարքագծին ՝ անզիջում իրենց անվճռականության մեջ, անկոտրում կասկածների մեջ՝ համառորեն հոսելով հոսքի հետ, անսասան են անկայունության ժամանակ և հզորագույնն են անզորության մեջ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ։

«Նրանք շարունակում են հավատարիմ մնալ իրենց տարօրինակ վարքագծին ՝ անզիջում իրենց անվճռականության մեջ, անկոտրում կասկածների մեջ՝ համառորեն հոսելով հոսքի հետ, անսասան են անկայունության ժամանակ եւ հզորագույնն են անզորության մեջ։

Ուշացման, հապաղման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Դրան հաջորդում է հետեւանքների շրջանը։

Չերչիլը Չեմբեռլենի կառավարության անկարողության մասին՝ տեսնելու 1930-ական թթ ահագնացող վտանգի իրականությունը...»,- գրել է նա։

  --00—ՄՀ